Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված հետաքրքիր գրքերն ու ամսագրերը

Ազգային գրադարանը ներկայացրեց Շուշիի տպարաններում հրատարակված 
հետաքրքիր գրքերն ու ամսագրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի նախաձեռնությամբ մայիսի 10-ին գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացվեցին Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Շուշիի հրատարակությունները։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Այցելուները ցուցադրությանը կարող են տեսնել հետաքրքիր և հնատիպ հրատարակություններ Բողոքական քարոզիչների (1827-1833թթ.), Սրբազան Մետրոպոլիտի Բաղդասարի (1837-1902թթ.), Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի (1879-1905թթ.),  Եղիսաբեթ Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի (1901-1904թթ.), Մելքում Բաբաջանյանի (1910-1919թթ.) տպարաններից:

Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակցուհի Արմինե Մկրտչյանն ասաց, որ  ցուցադրվում է պահոցի մի փոքր մասը՝ 100 անուն գիրք և վեցը պարբերական՝ լրագիր և ամսագիր: «Ցուցահանդեսի նպատակը հանրությանը Շուշիում գործած տպարաններն ու այդ տպարաններում հրատարակված գրականությունը ներկայացնելն է, ինչը ևս մեկ անգամ  փաստում է, որ Շուշին հատկապես 19-րդ դարում հզոր քաղաք է եղել՝ հարուստ մշակութային, հոգևոր արժեքներով: Արցախցին միայն հերոսական ոգով աչքի չի ընկել, այլև հոգևոր կյանքի, գրի ու գրականության նկատմամբ տածած սիրով, կրթալուսավորչական և հրատարակչական գործունեությամբ»,-շեշտեց Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ Շուշիում գործող տպարաններից առաջինը եղել է Բողոքական միսիոներների տպարանը, որը ռուսական իշխանություններից թույլտվություն է ստանում Կովկասում դպրոցից բացի նաև տպարան հիմնելու: Այդ տպարանում հրատարակված առաջին գիրքը «Պատմութիւն Սուրբ գրոց» -ն է,  որը լույս է տեսել 1828 թվականին:

Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, որը նաև գիտեր հայերեն։ 1827 թվականին բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։ Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից, Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]