Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը 

2 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթը 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը:

Այն կմեկնարկի մայիսի 10-ին՝Արամ Խաչատրյան համերգասրահում: Մրցույթի բացման համերգին ելույթ կունենաՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորԷդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման համերգին իրենց ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան նաև միրզոյանական մրցույթի կրկնակի դափնեկիրներԱլեքսանդր Հարությունյանը և Անդրեյ Կուրբետը:

Նախագծի մրցութային փուլը կկայանա մայիսի 11-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում (ժ.16:30): Նույն համերգասրահում երկու օր անց՝ մայիսի 13-ին, ժ.16:30-ին կկայանան նաև մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անվանի կոմպոզիտորի հիշատակին:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Էդուարդ Հայրապետյանը, Արամ Հովհաննիսյանը, Արթուր Ավանեսովը և Էդմոնդ Մակարյանը:

Բոլոր համերգների մուտքն ազատ է:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում