Միջազգային

Փսաքին պլանավորում է թողնել ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Փսաքին պլանավորում է թողնել ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեն Փսաքին՝ ԱՄՆ-ի նախագահի Ջո Բայդենի մամուլի քարտուղարը, պլանավորում Է մեկ տարի հետո պաշտոնաթող լինել: Այդ մասին հաղորդում Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փսաքիի խոսքով՝ ինքը Բայդենի թիմի հետ պայմանավորվել Է հատկապես աշխատանքի միամյա ժամանակամիջոցի շուրջ: «Ես կարծում եմ, որ մեկ տարի անց կամ մոտավորապես մեկ տարի անց այդ պաշտոնը մեկ ուրիշ մարդ կզբաղեցնի»,-ասել Է նա լրագրող Դեւիդ Աքսելռոդի փոդքասթում, որի ձայնագրությունը զետեղված Է հեռուստաալիքի կայքում:

Փսաքին հայտնի Է հակասական հայտարարություններով, ինչպես նաեւ Ռուսաստանին կտրուկ քննադատությամբ, մասնավորապես Ղրիմի հանրաքվեի եւ ՌԴ-ին թերակղզու վերամիավորման հետ կապված: Ըստ իր սեփական հայտարարությունների, ռուսաստանյան ԶԼՄ-ներում իր բացասական իմիջը բացատրվում Է «ռուսաստանյան քարոզչությամբ»: Փսաքին քանիցս քննադատության եւ պարոդիայի օբյեկտ Է եղել մեծ մասամբ վրիպախոսության եւ խառնաշփոթության շնորհիվ, որը նա թույլ Է տվել համաշխարհային քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում