Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փաշինյանի կարծիքով` Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը

Փաշինյանի կարծիքով` Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի 
ապաշրջափակմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Ադրբեջանն ապակայունացնող դիրքորոշում արտահայտելով խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության Կարեն Գրիգորյանի հարցին:

«Մեզ համար գերակա խնդիր պետք է լինի կոմունիկացիոն ուղիների բացումը, Հայաստանի ապաշրջափակումը: Հիմա ընթանում են քննարկումներ այդ թեմայով, կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակայունացնող դիրքորոշում ունենալ և ամեն ինչ կանի տարբեր հայտարարություններ, մեր հանրության շրջանում անհեթեթ վախեր սերմանելով, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իշխանության ռազմավարական ուղղությունը Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումն է, որում անկյունաքարային նշանակություն ունի հայ-ռուսական համատեղ զորախումբը և հակաօդային պաշտպանության համակարգը:

«Որպես այս գործընթացի շարունակություն, պետք է լրջորեն վերափոխենք մեր բանակը և ռազմավարական հեռանկարում ունենանք պրոֆեսիոնալ բանակ: Խնդիրը, որ մեր առաջ դնում ենք, նաև ժողովրդագրական վիճակի էական փոփոխությունն է, կրթության որակի էական փոփոխությունն է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]