Հասարակական

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. անցանկալի հետևանքներ չեն արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. անցանկալի հետևանքներ չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Էմմա Պալյանի հարցին:

«Երեկվա դրությամբ 5800-ից ավելի քաղաքացիներ պատվաստվել են, գործընթացը սահուն կերպով ընթանում է: Գոհ չենք այս պահին գրանցված ցուցանիշներից, ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի պատվաստման տեմպերը բարձրանան: Որևէ մեկի մոտ անցանկալի հետևանք չի արձանագրվել»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում առկա է երեք տեսակի պատվաստանյութ` «AstraZeneca», «Սպուտնիկ V» և չինական «ՍինոՎակ» ընկերության պատվաստանյութերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում