Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանն անդրադարձել է զինծառայողների ընտանիքների անդամներին անվճար բուժօգնության ծրագրի մեջ ներառելու ծրագրին

Փաշինյանն անդրադարձել է զինծառայողների ընտանիքների անդամներին անվճար 
բուժօգնության ծրագրի մեջ ներառելու ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանը, առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրին, որով պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները ներառվել են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում իրականացվող բուժօգնության ծրագրի մեջ: 

«Ուզում եմ արձանագրել, որ այս դեպքում էլ ծրագրի նպատակը ոչ միայն առողջապահական էր, այլև համոզված ենք, որ այսպիսի ծրագրերով ենք աջակցում Զինված ուժերին մարտունակության բարձրացման հարցում: Որովհետև երբ զինվորը, այսպես ասած, հետ չի նայում, թե իր հիվանդ ծնողի առողջապահական կարիքներն ինչպես պետք է հոգա կամ կհօգա արդյոք որևէ մեկը, դա փոխում է նաև հոգեբանական իրավիճակը: Այսօր այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև շատ է խոսվում, հասկանալի պատճառներով, Զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից կատարված աշխատանքներն ընդգծել են ոչ միայն սպառազինության ձեռքբերումը, ոչ միայն Զինված ուժերում աշխատավարձերի բարձրացումը, ոչ միայն սննդի նոր համակարգի ներդրումը, այլև առողջապահական ծրագրերը, որոնք շատ կարևոր են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]