Հասարակական

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ունեցած ելույթում:

«Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրենք են օրինակ ցույց տալիս պատվաստման: Ես ինքս էլ պատվաստվել եմ, և կարող եմ ասել, որ պատվաստումից հետո ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ ունեցել: Դրանից հետո Ազգային ժողովում մի քանի ժամ առաջ անցկացրել եմ տեսախցիկների առաջ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ իր պատվաստված գործընկերներից էլ է հետաքրքրվել, և որևէ մեկը աշխատունակության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում