Հասարակական

Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար սահմանվեց գրավոր ընթացակարգ

1 րոպեի ընթերցում

Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար սահմանվեց գրավոր ընթացակարգ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար գրավոր ընթացակարգ սահմանել առաջարկող օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 75 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

«Առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը»,- ասված է օրենքի նախագծում:

Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէր, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի, առաջարկվել էր վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ:

Գրավոր ընթացակարգի պայմաններում գործի քննությունն իրականացվում է առանց «բանավոր լսումների»՝ առանց կողմերի ուղղակի մասնակցության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում