Հասարակական

Կսահմանվեն ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

1 րոպեի ընթերցում

Կսահմանվեն ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ընդարձակվում է ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց խորհրդարանի մայիսի 5-ի նիստում:

Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանիդսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը (տնային կալանք), որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ: Նախագծերի փաթեթը կազմվել է այնպես, որ պատիժների համակարգում ազատազրկումը դիտվի որպես ծայրահեղ միջոց:

Պատժի համակարգում նախատեսվել է կարգապահական գումարտակում պահելը՝ որպես առանձին պատժատեսակ: Այն կիրառվելու է զինծառայողների նկատմամբ՝ բացառությամբ ավագ ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների:

Նախագծով առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել նաև տուգանքի ինստիտուտը՝ տուգանքի չափը կապելով անձի եկամտի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում