Հասարակական

Հայտնաբերվել է Մահաթմա Գանդիի արձանը պղծած տղամարդը

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է Մահաթմա Գանդիի արձանը պղծած տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Երևանում Մահաթմա Գանդիի արձանը պղծած տղամարդը հայտնաբերվել է: «Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության տարածած հաղորդագրությունը.

«Ապրիլի 29-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ էին եղել, որ պղծել են Մահաթմա Գանդիի արձանը:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել էր, որ վնասել են Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը և պատվանդանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը մայիսի 3-ին բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում