Հայաստանում COVID-19-ով ծայրահեղ ծանր վիճակում է 233, ծանր՝ 962 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդ անձանցից ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ծանր է 962-ի վիճակը, իսկ ծայրահեղ ծանր՝ 233-ինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդությամբ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության համառոտ պատկերը:
«Ստացիոնար բուժում ստացող 2294 քաղաքացուց 76-ն էլ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին։ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը»,- նշել է Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան:
Հայաստանում ապրիլի30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ընդհանուր216064դեպք, որոնցից198135-ն առողջացման, 4108-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում12803պացիենտ: