ԱՄՆ-ի Սենատը Նուլանդին հաստատել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը քվեարկության ընթացքում Վիկտորյա Նուլանդին հաստատել Է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ նրա թեկնածությանը հավանություն Է տվել արտաքին գործերի գծով Սենատի կոմիտեն: Պաշտոնը, որը կզբաղեցնի Նուլանդը, Պետդեպարտամենտում կարեւորությամբ երրորդն Է պետքարտուղարից եւ պետքարտուղարի առաջին տեղակալից հետո: Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը Twitter-ում արդեն շնորհավորել Է Նուլանդին պաշտոնում նշանակվելու առթիվ:
Նուլանդը դիվանագիտական աշխատանքում անցկացրել Է 32 տարի, ընդ որում՝ ինչպես դեմոկրատականների, այնպես Էլ հանրապետականների վարչակազմերում: Օբամայի նախագահության տարիներին նա եղել Է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականը:
Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք Նուլանդը եղել Է ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը: Տիրապետում Է ռուսաց լեզվին:
Նուլանդը հիշվում Է, մասնավորապես, իր մասնավոր այցելություններով Ուկրաինա՝ 2013-2014 թվականների բողոքի ակցիաների ժամանակ: Այն ժամանակ նա Պետդեպարտամենտում համակարգում Էր Եվրոպայի եւ Եվրասիայի հետ կապված հարցերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: