ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով
20:44, 29 Ապրիլ 2021
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մասնակցության հնարավոր ձևաչափերի քննարկման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»,- ասաց Աշոտյանը:
«Հայրենիք»-ի առաջնորդն է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում