Միջազգային

Տաջիկստանում հայտարարել են, որ Ղրղզստանի զինվորականները կրակ են բացել տաջիկ սահմանապահների կողմը

2 րոպեի ընթերցում

Տաջիկստանում հայտարարել են, որ Ղրղզստանի զինվորականները կրակ են բացել տաջիկ սահմանապահների կողմը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի զինծառայողները կրակ են բացել Տաջիկստանի սահմանապահների կողմը, ապրիլի 29-ին հայտարարել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «2021 թվականի ապրիլի 29-ին 13:05-ին (12:05) «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետի տեղամասում, Ղրղզստանի Հանրապետության զինծառայողները կրակ են բացել Տաջիկստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ուղղությամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Դուշանբեն, ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, ղրղզական կողմի գործողությունները գնահատում Է որպես Տաջիկստանի հետ երկկողմ համաձայնագրերի խախտում:

Նշված Է, որ 1924 -1927 թվականների, ինչպես նաեւ 1989 թվականի քարտեզներով «սույն օբյեկտը (բախում հարցուցած «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետը – ծանոթ. խմբ.) ամբողջովին պատկանում Է Տաջիկստանի Հանրապետությանը եւ 1968 թվականից օգտագործվել Է Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի հանրապետությունների սահմանակից շրջանների ոռոգման եւ ջրամատակարարման համար»: Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանի երկարությունը կազմում Է շուրջ 980 կիլոմտեր, Խորհրդային Միության տրոհումից հետո այնեղ մնացել են տասնյակ վիճելի հատվածներ: Ներկայումս սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում նկարագրված Է սահմանագծի անցման արդեն շուրջ 580 կիլոմետր: Որոշ հատվածներում ժամանակ առ ժամանակ առաջանում են վեճեր եւ բախումներ սահմանամերձ շրջանների տեղացի բնակիչների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում