Մշակույթ

Սամսոն Մովսեսյանի «Քրիստոֆեր» ներկայացումը երկու մրցանակի է արժանացել միջազգային փառատոնոմ

1 րոպեի ընթերցում

Սամսոն Մովսեսյանի «Քրիստոֆեր» ներկայացումը երկու մրցանակի է արժանացել միջազգային փառատոնոմ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական տիկնիկային թատրոնը օրերս «Քրիստոֆեր» ներկայացմամբ մասնակցել է Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված «Wschod-Zachod» 8-րդ միջազգային թատերական փառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնից տեղեկացնում են, որ ներկայացումը հաղթել է երկու անվանակարգում:

Քրիստոֆերի կերպարը կերտելու համար Հրաչյա Գյումբալյանը ճանաչվել է առաջին պլանի լավագույն դերասան, իսկ ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը համարվել է լավագույն դրամատիկ ռեժիսոր:

«Քրիստոֆերը» պատմում է 15 տարեկան տղայի մասին, որն աուտիզմի սինդրոմ ունի: Տղան հոր հետ ապրում է Մեծ Բրիտանիայում, Սուինդոն քաղաքում, որտեղ էլ ծավալվում են պիեսի իրադարձությունները: Հոր խոսքով՝ Քրիստոֆերի մայրը մահացել է երկու տարի առաջ՝ սրտի կաթվածից: Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ Քրիստոֆերն այգում հայտնաբերում է հարևանի սպանված շանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում