Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, մահացել է 18 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության595նոր դեպք, առողջացել է801քաղաքացի, մահացել է՝18-ը: Մեկ օրում կատարվել է4277 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է969969-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր214064դեպք, որոնցից195701-ն առողջացման, 4058-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում13297պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան6դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1008 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։