ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև ՀՀ նախագահի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։