Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացած ԸՕ-ի մեծ փաթեթն ուժի մեջ կմտնի ընտրություններից հետո

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացած ԸՕ-ի մեծ փաթեթն ուժի մեջ կմտնի 
ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստացած՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում նախատեսված դրույթները ԱԺ-ում քննարկվելուց և ընդունվելուց հետո անգամ չեն կիրառվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Մենք ըստ էության պայմանավորվածություն ենք ձեռք բերել, և դրա մասին գիտեն և՛ Վենետիկի հանձնաժողովը, և՛ մեր քաղաքական ուժերը, որ մեծ փաթեթը գործադրվելու է ավելի ուշ և չի կիրառվելու այս ընտրությունների ընթացքում: Ի վերջո, այդ փաթեթը պահանջում է որոշակի ենթաօրենսդրական ակտերի ընդունում, տարբեր մարմինների կողմից համապատասխան գործողությունների, ընթացակարգի մշակում»,- ասաց Վարդանյանն ու հավելեց, որ այդ փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը մի փոքր ավելի ուշ կլինի, քան ԱԺ-ում արդեն ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթինը, որով հանվել են ռեյտինգային ցուցակները:

Պատգամավորը նշեց, որ թեև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու համար այն ուղարկվել էր բոլորովին վերջերս, սակայն իրենք հանձնաժողովի հետ իրենց հարաբերություններում 2.5 տարի քննարկում են այդ հարցերը՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, մասնավորապես, ռեյտինգային ցուցակների վերացումը: «Եվ այս բարեփոխումների փաթեթը հիմնված էր նախկինում Վենետիկի հանձնաժողովի կողմից արված եզրակացությունների հիման վրա»,- ասաց նա ու հավելեց, որ սպասում էին դրական եզրակացությանը:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը եզրակացությունում գոհունակությամբ նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական դաշտում անցկացված խորհրդակցությունները եղել են լայն, պահպանվել են դրանց ադեկվատ ժամկետները: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում, սակայն նշում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա:

«Փոփոխությունների փաթեթն անհրաժեշտ է լայնորեն ողջունել, քանի որ այն ներառում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված առաջարկների, ինչպես նաև ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքում ԺՀՄԻԳ-ի առաքելության վերջնական զեկույցներում արձանագրված առաջարկների մեծ մասը»,- ասված է փաստաթղթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]