1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հրդեհ» Օպերայի և բալետի թատրոնում. ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնական վարժանք է իրականացրել

«Հրդեհ» Օպերայի և բալետի թատրոնում. ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնական 
վարժանք է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում Արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրեց հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում իրականացվեց հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև աշխատակիցների տարհանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «դեպքի վայր» էին ժամանել 10-ից ավելի մարտական հաշվարկներ, այդ թվում բժշկական ապահովության ծառայության, հոգեբանական աջակցության ծառայության և փրկարարական ուժերի ծառայողներ՝ համապատասխան տեխնիկայով:

Ըստ նախօրոք հաստատված պլանի շենքում «հրդեհ» էր բռնկվել, ինչի ժամանակ հրշեջ-փրկարարական ուժերն իրականացրել են իրենց ծառայությունը: «Հրդեհը»  3-րդ կանչի բարդության էր, ներգրավվել էին բոլոր ժամանած մարտական հաշվարկները: Ընդհանուր առմամբ 4 «տուժած» է տարհանվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը և հավելեց, որ ուսումնավարժական աշխատանքների ամփոփումից հետո կանդրադառնան արդյունքներին:

Գասպարյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց աշխատանքները և շեշտեց, որ ակնհայտ թերություններ չեն նկատվել: Նրա խոսքով՝ կան մասնագիտական մանրամասներ, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն:

«Կուսումնասիրենք ամեն ինչ՝ հետագայում ցանկացած թերություն կամ բացթողում վերացնելու համար: Այս ուսումնական վարժանքներն իրականացվում են խաղաղ պայմաններում, որպեսզի մեր ուժերի և անձնակազմի պատրաստվածության մակարդակն ուսումնասիրենք, հասկանանք»,- նշեց ՓԾ տնօրենը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված ցուցադրական, մարտավարական ուսումնավարժանքը ծառայեց իր նպատակին:

«Այն խնդիրը, որ դրել էինք մեր առջև, մեր փրկարարներն ամբողջովին կատարեցին, գոհ եմ աշխատանքներից: Այստեղ կատարված ամեն ինչ իրականացվում է նաև իրական հրդեհաշիջման ժամանակ: Այսօր կիրառեցինք նորարարություն, ինչը հետագայում ավելի կկատարելագործենք և կկիրառենք մեր իրական աշխատանքներում: Նորությունը կայանում էր նրանում, որ տուժածներին ԱԹՍ-ի միջոցով ազդարարում էինք տեղի ունեցածի մասին: Ձայնը մի փոքր ցածր էր, ոչ բոլորն էին լսում, սակայն հետագայում այն կմշակենք, միգուցե ավելի մեծ ԱԹՍ-ով կկիրառենք կամ շառավիղն ավելի մեծ կլինի: Տարհանման աշխատանքների վերաբերյալ կարող եմ ասել, որ հետագայում մենք այլ մեթոդներ նույնպես կկարողանանք կիրառել»,- ասաց Փիլոյանը:

Նրա խոսքով՝ պլանավորման, շտաբի բացազատման աշխատանքների հետ կապված՝ ունի իր մոտեցումը, ինչը հետագայում նույնպես կկատարվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]