Հասարակական

Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն յուրաքանչյուր տարի ապրիլի 23-ին հայտարարում է Գրքի համաշխարհային մայրաքաղաքը:

-1564 թ. ապրիլի 23-ին ծնվել է եւ 1616 թ. նույն օրը մահացել Ուիլյամ Շեքսպիրը՝ անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ եւ դերասան, որ հաճախ համարվում է խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը։ Հաճախ կոչվում է Անգլիայի ժողովրդական բանաստեղծ եւ Էյվոնի երգիչ։ Նրա պահպանված ստեղծագործությունները, որոնց շարքում կան համահեղինակությամբ գրված մի քանի աշխատանքներ, ներառում են մոտավորապես 39 պիես, 154 սոնետ, երկու ծավալուն պոեմներ եւ մի քանի այլ բանաստեղծություններ, որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը հստակ չէ։ Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով եւ բեմադրվում են ավելի հաճախ, քան այլ դրամատուրգների ստեղծագործություններ:

-1907 թ. ապրիլի 23-ին ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը սկսեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը։

-1917 թ. ապրիլի 23-ին ծնվել է Գեորգի Վիցինը՝ խորհրդային եւ ռուսական թատրոնի, կինոյի դերասան, կատակերգու։ Առավել հայտնի է իր կերտած Ցանցառ բեմական կերպարով՝ ժողովրդի լեզվով Չաղ-Ցանցառ-Նիկուլին եռյակից։ Վիցինը 1990 թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։

Հիշարժան փաստեր

-Սովորական ինքնաթիռի թռիչքի համար անհրաժեշտ է մոտ 80 տոննա թթվածին: Այդքան թթվածին ստանում են 40.000 ծառերից ֆոտոսինթեզի ժամանակ:

-Մի շղթայում 100 միլիոն ջրածնի ատոմների երկարությունը մեկ սանտիմետր է:

-Համաշխարհային օվկիանոսի մեկ տոննա ջրից կարելի է ստանալ 7 մգ ոսկի:

-Մարդու օրգանիզմի մոտ 75 տոկոսը ջուր է:

-Մեր մոլորակի զանգվածը վերջին հինգ դարերի ընթացքում ավելացել է մեկ միլիարդ տոննայի չափով:

-Լավագույն թաղանթը, որը մարդը կարող է տեսնել, օճառի պղպջակների պատերն են:

-Օճառի փուչիկի պայթյունի արագությունը 0.001 վայրկյան է:

-Հինգ հազար աստիճան ջերմաստիճանի դեպքում երկաթը վերածվում է գազային վիճակի:

-Արեւը մեկ րոպեում ավելի շատ էներգիա է արտադրում, քան մեկ տարի ամբողջ մոլորակը:

-Սոխի մեջ պարունակվում է ծծմբի բաղադրություն, որը մարդու մեջ առաջացնում է արցունքներ:

-Ինդոնեզիայում մարդիկ ծծումբ ստանում են հրաբխից, որը նրանց շատ շահույթ է բերում։

-Բացի դրանից, ծծումբ ավելացնում են նաեւ կոսմետիկայի մեջ, որը մաքրում է մաշկի խնդիրները։

-Ականջի ծծումբը պաշտպանում է մարդուն բակտերիաներից եւ միկրոօրգանիզմներից։

-Արծաթը հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով, դրա պատճառով էլ կարող է մաքրել ջուրը վիրուսներից եւ միկրոօրգանիզմներից։

Մ. Ա.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում