Ստորագրվել է Երևանի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստի ընթացքում ստորագրեց համայնքի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը: Համաձայն պայմանագրի՝ մատակարարման ժամկետը 180 օր է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։