Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Covid-19-ով վարակված Լևոն Տեր-Պետրոսյանը ստանում է սիմպտոմատիկ բուժում. ինքնազգացողությունը նորմալ է

Covid-19-ով վարակված Լևոն Տեր-Պետրոսյանը ստանում է սիմպտոմատիկ բուժում. 
ինքնազգացողությունը նորմալ է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Ինքնազգացողությունը նորմալ է: Տնային պայմաններում, բժիշկների հսկողության տակ ստանում է սիմպտոմատիկ բուժում»,- ասաց Մուսինյանը:

Ապրիլի 14-ին Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]