Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը

Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր Լեոս Կարակսի «Անետ» մյուզիքլը կբացի Կաննի կինոփառատոնը: Այդ մասին հաղորդել Է Deadline-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լեոս Կարակսի յուրաքանչյուր ֆիլմ իրադարձություն Է: Եվ այս կինոնկարը կատարում Է իր բոլոր խոստումները. «Անետը» նվեր Է, որի հետ հույս են կապել կինոյի, երաժշտության եւ մշակույթի սիրահարները»,-ասել Է Կաննի կինոփառատոնի նախագահ Պիեռ Լեսկյուրը:

Կինոնկարում, որը դարձել Է Կարակսի առաջին անգլալեզու նախագիծը, դերերը կատարել են Մարիոն Կոտիյարը եւ Ադամ Դրայվերը:

Կինոնկարում գործողությունները տեղի են ունենում արդի Լոս Անջելեսում: Գլխավոր հերոսներն են՝ սթենդափեր Հենրին (Դրայվեր) եւ նրա կինը՝ երգչուհի Էննը (Կոտիյար): Նրանք ապրում են իվեալական գլամուրային կյանքով, բայց դստեր՝ Անետի ծնվելը, որն օժտված Է արտասովոր շնորհքով, փոխում Է նրանց կյանքը:

Ամերիկյան հայտնի "Sparks" ռոք-փոփ խումբը ոչ միայն գրել Է կինոնկարի սաունդթրեքը, այլեւ մասնակցել սցենարի ստեղծմանը: Պրեմիերան կայացել Է հուլիսի 6-ին կայացած փառատոնում. միաժամանակ կինոնկարը վարձույթ կմտնի ֆրանսիական կինոթատրոններում:

Լեոս Կարակսի նախորդ՝ «Սուրբ շարժիչներ» կորպորացիա» ֆիլմը 2012 թվականին նույնպես ներկայացվել Է Կաննում: Ռեժիսորի մյուս աշխատանքների թվում են «Տղան հանդիպում Է աղջկա», «Նոր կամրջի սիրահարները», «Պոլա իքս» ֆիլմերը: Կաննի կինոփառատոնը պետք Է անցկացվի հուլիսի 6-ից մինչեւ 17-ը: Ժյուրին եւ մրցութային ծրագիրը կհայտարարեն ավելի ուշ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am