Հասարակական

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 547, առողջացման 210 և մահվան 19 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 547, առողջացման 210 և մահվան 19 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208 520 դեպք, որոնցից 187 466-ն` առողջացման, 3 878-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 16 196 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 935 427 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեկ կատարվել է 3 844 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 210 և մահվան 19 դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 980 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում