Տարածաշրջանային

Թբիլիսիում պատանդներ են վերցրել Վրաստանի բանկի մասնաճյուղում

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում պատանդներ են վերցրել Վրաստանի բանկի մասնաճյուղում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 16-ին Թբիլիսիում անհայտ անձինք հրազենով ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ եւ այնտեղ պատանդներ վերցրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մասնաճյուղը մայրաքաղաքի Հավալաբարի շրջանում Է: Այն գտնվում Է շենքում, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվում: Հանցագործության վայրը շրջապատված Է ոստիկանության կողմից: Ինչպես հայատարարում են ականատեսները, կրակոցներ չեն լսվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում