Հասարակական

ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարն ընդգծել է գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարն ընդգծել է գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը:

Բարձր գնահատելով Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը, Վաղարշակ Հարությունյանը կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցությանը, ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում