Տնտեսություն

Առաջիկայում Հայաստանում նոր ավիաընկերություն կստեղծվի

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում Հայաստանում նոր ավիաընկերություն կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում Հայաստանում կստեղծվի նոր ավիաընկերություն՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ համագործակցության շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին, թե արդյոք ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղղությամբ քայլեր պատրաստվո՞ւմ են ձեռնարկել:

«Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Առաջիկայում նոր ավիաընկերություն կլինի: Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջին, հունիսի սկզբին արդեն տալ աշխատանքի մեկնարկը»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ դա արվում է միջազգային համագործակցության շրջանակում, հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: «Սա խրախուսվում է մեր կողմից: Դաշտը բաց է, մենք սրա մասին հայտարարել ենք, պատրաստ ենք այլ գործընկերների ևս ամեն ինչով օգնել»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում