Հասարակական

Fly Armenia Airways-ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում խնդիրները լուծելու ուղղությամբ. Քաղավիացիա

1 րոպեի ընթերցում

Fly Armenia Airways-ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում խնդիրները լուծելու ուղղությամբ. Քաղավիացիա

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլում տարածված լուրերը, թե Fly Armenia Airways ընկերության ինքնաթիռն Իրանում ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում