Հասարակական

Սյունիքի մարզով անցնող Մ2-Նորավան 5.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այս տարի կվերականգնվի

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզով անցնող Մ2-Նորավան 5.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այս տարի կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզով անցնող Մ2-Նորավան 5.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այս տարի կվերականգնվի Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ծրագրով ամբողջությամբ կնորոգվի Նորավանի գյուղամիջյան ճանապարհահատվածը՝ 956 մ երկարությամբ: Կբարեկարգվեն նաև դեպի բնակավայրի մշակույթի տուն‚ դպրոց տանող մուտքերը։ Նորավանի՝ վթարային վիճակում գտնվող խմելու ջրագիծը կփոխարինվի նորով. այս պահին արդեն մեկնարկել է ջրագծի կառուցումը‚ իրականացվում են հողային աշխատանքներ։

Կկատարվեն նաև‚ մայթերի‚ ջրահեռացման վաքերի կառուցման‚ ասֆալտբետոնե շերտի տեղադրման‚ ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում