Հասարակական

ՊՆ շենքի մոտ լարված իրավիճակ էր. անհետ կորածների և գերիների ծնողները փորձում էին կոտրել գլխավոր մուտքի դարպասը

2 րոպեի ընթերցում

ՊՆ շենքի մոտ լարված իրավիճակ էր. անհետ կորածների և գերիների ծնողները փորձում էին կոտրել գլխավոր մուտքի դարպասը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմից ժամանակ և դրանից հետո անհետ կորածների և գերեվարվածների ծնողները ՀՀ պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծնողները հանդիպում են պահանջում են ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Շենքի մոտ հավաքված են նաև բազմաթիվ ոստիկաններ:

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում էին կոտրել դեպի ՊՆ շենք գլխավոր մուտքի դարպասը, արդյունքում դարպասի մի մասը պոկվել է: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց նրանց հեռացնել դապրասի մոտից: Նրանք պատ են կազմել, որպեսզի թույլ չտան բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ դարպասին:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ով բանակցում է բողոքի ակցիայի մասնակիցների հետ:

Անհետ կորածների ՊՆ շենքի մոտ են ապրիլի 8-ից, երեկոյան: Այն բանից հետո, երբ հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, նրանց են միացել նաև գերիների ծնողները: Նրանք շղթաներով, ինչպես նաև մեքենաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին:

Ծնողներին, երեկ, գերատեսչությունից առաջարկել էին մի քանի հոգով գնալ և հանդիպել նախարարի հետ, սակայն նրանք չեն համաձայնվել և պահանջում են, որպեսզի նախարարը կամ ԶՈՒ ԳՇ պետն անձամբ իրենց մոտենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում