Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանանց տոնին Ազգային գրադարանում հայ կին ստեղծագործողների գրական ցուցադրություն բացվեց

Կանանց տոնին Ազգային գրադարանում հայ կին ստեղծագործողների գրական 
ցուցադրություն բացվեց

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կին հեղինակներին հանրահռչակելու,  նրանց ստեղծագործություններին հանրության լայն շրջանակին ծանոթացնելու նպատակով Մայրության և գեղեցկության տոնին՝ ապրիլի 7-ին, Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Գտի՛ր քո հայ կին-հեղինակին» խորագրով գրական ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկայացված են տասը հայ կին հեղինակի գրքեր, որոնք ընթերցելով հնարավոր կլինի հասկանալ նրանց էությունն ու բացահայտել անհատականությունը:

Ցուցադրության համակազմակերպիչ «Հայուհիների համահայկական միություն» Հ/Կ-ի նախագահ Շողանե Մելքոնյանի խոսքով՝ ընտրություն անելիս տարածքային կամ ժամանակային սահմանափակում չի եղել: «Ներկայացրել ենք տասը հեղինակի, որոնք ապրել և ապրում են տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում, բայց պահել ու պահում են հայկականությունը, կանացիությունն ու հայ կնոջը բնորոշ հատկանիշները»,-ասաց նա:

Ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ Արգենտինայում ապրող Ալիսիա Կիրակոսյանի, իրանահայ գրականության ներկայացուցիչ  Զոյա Փիրզադի, Սոնա Վանի, Էլդա Գրինի, որին շատերը ճանաչում են որպես հոգեվերլուծաբանի, այնինչ նա նաև փայլուն գրող է, Զապել Եսայանի, Հեղինե Մելիք-Հայկազյանի, Մարի Բեյլերյանի, որը զոհվել է 1915 թվականին, Վիկտորիա Աղանուրի, Սիլվա Կապուտիկյանի, Մետքասեի գրականությանը:

Շողանե Մելքոնյանն ընդգծեց, որ հեղինակներին ընտրելիս համագործակցել են ոլորտի մասնագետների հետ, որոնց աջակցությամբ ամբողջ տարվա ընթացքում փորձելու են  նոր ուղերձներով ներկայացնել հայ կին հեղինակներին:

Ցուցահանդեսն իրականացնում են Հայաստանի ազգային գրադարանը և «Հայուհիների համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]