Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քանդակագործ Արա Սարգսյանի 119-ամյակին կներկայացվեն հեղինակի չցուցադրված էսքիզները

Քանդակագործ Արա Սարգսյանի 119-ամյակին կներկայացվեն հեղինակի չցուցադրված 
էսքիզները

 ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ Արա Սարգսյանի 119-ամյակի առթիվ ապրիլի 7-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում հեղինակին նվիրված միջոցառում կկազմակերպվի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին ելույթ կունենան «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյան) և «Սոխակ» լարային քառյակը:

Միջոցառմանը կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Արա Սարգսյանի չցուցադրված էսքիզները:

Ժամանակավոր ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 28-ը:

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Ստամբուլում: Խորհրդային քանդակագործը Երևանի նկարիչների միության հիմնադիրն է և առաջին նախագահը, Հայաստանում հիմնադրել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը, որի առաջին ռեկտորն էր:

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս էր, ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, «Նեմեսիս» ծրագրի մասնակից: Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է:

Արա Սարգսյանը ստեղծագործել է քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն ստեղծագործություններ՝ օգտագործելով տարբեր նյութեր՝ մարմար, փայտ, շամոտ, բրոնզ, բազալտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am