Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երիտասարդական մայրաքաղաք Կապանի բանալու հանձնումը կիրականացվի ապրիլին

Երիտասարդական մայրաքաղաք Կապանի բանալու հանձնումը կիրականացվի ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին երիտասարդական մայրաքաղաք հռչակված Կապանում ապրիլ ամսից սկսած մի շարք միջոցառումներ են անցկացվելու: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Ակնկալում ենք, որ բանալու փոխանցման հանդիսավոր արարողությունն իրականացվելու է ապրիլ ամսին: Տարին հագեցած է լինելու տարբեր երիտասարդական միջոցառումներով, որոնց զգալի մասն իրականացվելու են Կապանում: Լինելու է կամավորության հետ կապված միջոցառում, անց է կացվելու երիտասարդական ֆորում, իրականացվելու է երիտասարդ աշխատողների վերապատրաստում»,- նշեց Մարտիրոսյանը:

Խոսելով 2020 թվականի տարեվերջին տեղի ունեցած ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասին, որի ժամանակ որոշվել էր, որ 2021 թվականին Հայաստանն է ստանձնում այդ խորհրդի նախագահությունը, ԿԳՄՍ փոխնախարարը շեշտեց, որ այն անցկացվելու է Կապանում:

«ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստն այս տարի  անցկացվելու է աշնանը: Այն համընկնելու է մեկ այլ կարևոր միջոցառման՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» եզրափակիչ փուլի հետ: Մեր ԱՊՀ գործընկերներին հրավիրում ենք Կապան, այդ միջոցառումը նույնպես այնտեղ անցկացնելու համար»,- նշեց Մարտիրոսյանը:

Կապանը հռչակվել էր երիտասարդական մայրաքաղաք 2020 թվականին, սակայն, համավարակով պայմանավորված, միջոցառումները չանցկացվեցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]