Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարցվածների մոտ 41 տոկոսը մտադրված է մասնակցել հունիսի 20-ին իրականացվելիք ընտրություններին

Հարցվածների մոտ 41 տոկոսը մտադրված է մասնակցել հունիսի 20-ին իրականացվելիք 
ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացված հարցման մասնակիցների 41.2 տոկոսը մտադրված է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Արամ Նավասարդյանը նշեց, որ քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին. արդյոք պատրաստվո՞ւմ են մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին:

«Միանշանակ մասնակցելու է» պատասխանել է հարցվածների 41.2 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է 10.7 տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 15 տոկոսը, միանշնական չի մասնակցելու 15.9 տոկոսը: 17.2 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- ասաց Նավասարդյանը:

Նավասարդյանի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, համաձայն որի 2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ-ում նախատեսվում է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ,  տեղյակ է հարցվածների 92.5 տոկոսը, իսկ 7.5 տոկոսը տեղյակ չէ:

Քաղաքացիներին խնդրել են պատասխանել նաև հետևյալ հարցին, թե ըստ ձեզ ներկայիս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ արդյոք կիրականացնի՞ արդար և թափանցիկ ընտրություններ:

«Միանշանակ «այո» պատասխանել է 35.5 տոկոսը, ավելի շուտ «այո» 9 տոկոսը, ավելի շուտ «ոչ»  13.4 տոկոսը և միանշնական «ոչ» 29.7 տոկոսը: Դրական և բացասական տիրույթում պատասխանները նույն են: Դժվարացել է պատասխանել այս հարցին 13.5 տոկոսը»,- եզրափակեց Նավասարդյանը:

Մարտի 26-29-ն անցկացված հարցումներին մասնակցել է 801 անձ՝ հեռախոսային զրույցի միջոցով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am