Հասարակական

Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը 5 ամսում սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու. հաշվետվություն

2 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը 5 ամսում սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու. հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում, որոշակի պարբերականությամբ, կներկայացնի Արդարադատության նախարարության՝ նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին առնչվող ոլորտներում արձանագրած ձեռքբերումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը.

Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում, գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։

Միասնական գրասենյակում մատուցվում են՝

  • Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության,
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
  • Ազգային արխիվի,
  • Սոցիալական ապահովության ծառայության,
  • Կադաստրի կոմիտեի,
  • Պետական եկամուտների կոմիտեի,
  • Միգրացիոն ծառայության,
  • Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։

Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։

Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։

Արդարադատության նախարարությունը նախատեսում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է Հայփոստի բաժանմունքում (Երևանյան 10)):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում