Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

«Տարկովսկու օր» միջոցառմանը կներկայացվի Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը

«Տարկովսկու օր» միջոցառմանը կներկայացվի Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը՝ ապրիլի 4-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կանցկացվի  «Տարկովսկու օր»  (Tarkovsky Day) միջոցառումը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրադարձության շրջանակում կներկայացվի Անդրեյ Տարկովսկուն նվիրված դասախոսություն, որը կվարի կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը կներկայացնի դասախոսություն Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպի մասին, որի հիման վրա Անդրեյ Տարկովսկին նկարահանել է համանուն ֆիլմը:

Երեկոյին կկայանա նաև գրքի շնորհանդեսը, որը վերջերս «Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Լեհերենից թարգմանությունը` Մ. Գրոխոլսկայի և Վ. Վասիլյանի:

Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: «Սոլարիս» վեպն ունեցել է ամենաուժեղ ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը 20-րդ դարի համաշխարհային գիտական ֆանտաստիկայի վրա»,- ասել է գրող, սցենարիստ Բորիս Ստրուգացկին:

Միջոցառմանը կներկայացվեն նաև արտ ինստալացիաներ, Տարկովսկու ֆիլմերի պաստառների ցուցահանդես, ինչպես նաև կցուցադրվի Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]