Հասարակական

ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար դասընթաց օրինապահ հարկ վճարողների համար

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար դասընթաց օրինապահ հարկ վճարողների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների և անհատ ձեռնարկատերերի համար, մարտի 29-ից 31-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով՝ առաջին անվճար դասընթացը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

«ՊԵԿ ուսումնական կենտրոնում օրինապահ հարկ վճարողի ներկայացուցիչները եռօրյա դասընթացի ընթացքում ուսումնասիրում են հաճախ գործածվող հարկատեսակների, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի, շահութահարկի կիրարկման առանձնահատկությունները, ծանոթանում Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Ուսումնական կենտրոնում վստահեցնում են, որ նման դասընթացները կլինեն շարունակական. օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած կազմակերպությունն իր կարգավիճակ ունեցած ժամանակահատվածում առնվազն մեկ անգամ հնարավորություն կունենա մասնակցել այսօրինակ դասընթացի:

Տարեցտարի ընդլայնվում է օրինապահ հարկ վճարողների ցանկը. 2020թ եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը: 2019թ-ի համեմատ՝ 2020 թվականին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների թիվն աճել է 50%-ով:

Հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների համար Պետական եկամուտների կոմիտեն ներդնում է օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ հավաստագրի տրամադրման նոր կարգով և խրախուսման նոր մեխանիզմներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում