Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատերազմում վիրավորվածների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս

Պատերազմում վիրավորվածների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը 
կազմել է 1 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս, ինչը միջազգային վիճակագրական տվյալներից 5 անգամ ցածր է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Ավետիսյանը։

«Ռազմաբժշկական վարչությունում իրականացվել էր կառուցվածքային փոփոխություն՝ հիմնական շեշտը դրվել էր արագ արձագանքման, փոքր շարժական (մոբիլ) ծառայության վրա։ Դա հնարավորություն տվեց  պատերազմի ընթացքում մաքսիմալ մոտեցնել որակավորված բուժօգնության փուլը մարտի դաշտին, որի արդյունքում վիրավոր զինծառայողների շրջանում ունեցանք ներհոսպիտալային մահացության վիճակագրական տվյալներից մոտ 5 անգամ ցածր ցուցանիշ՝ մոտ 1 տոկոս»,- ընդգծեց Ավետիսյանը։

Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետի խոսքով՝ այդ ամենը որոշակի ռիսկ էր պարունակում, որովհետև վտանգվում էին որակավորված բժիշկների կյանքը, սակայն այլ ելք չկար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am