Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ ընդդիմությունը կարող էր ավելի արդյունավետ աշխատել

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ ընդդիմությունը կարող էր ավելի արդյունավետ 
աշխատել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Հայաստանը պատրաստ չէ ներկայիս պայմաններում անցկանցել խորհրդարանական ընտրություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ի 6 հեռուստաընկերությունների համար կազմակերպած մամուլի ասուլիսի Վազգեն Մանուկյանը նշեց, որ կտրականապես դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ ընտրությունները չեն լուծելու առկա քաղաքական ճգնաժամը:

«Չէի ասի, որ շատերը ոգևորված են ընտրություններով, բայց տեսնելով, որ նախորդ պայքարը չբերեց իշխանափոխության, փորձում են այս ճանապարհով գնալ: Ես կտրականապես դեմ եմ դրան»,- ընդգծեց Մանուկյանը:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ընտրությունները խորացնելու են ճգնաժամը, այլ ոչ թե լուծելու:

Վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» առջև դրված խնդիրները նույնն են՝ փոխել վարչապետին և մեկ տարի ժամանակավոր կառավարություն ստեղծել, որպեսզի երկիրը կարողանա առաջ գնալ:

«Դուր չի՞ գալիս վարչապետի թեկնածուն, այսինքն՝ իմ թեկնածությունը, փոխենք: Դուր չի՞ գալիս, մեկ տարին կարելի է կարճացնել, երկարացնել: Արդյունավետ չե՞ն աշխատում 17 կուսակցությունները, եկեք փոխենք ձևաչափը»,- նշեց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ հիասթափված է թե ինքն իրենից, և թե ընդդիմությունից, որովհետև կարծում է, որ կարող էին շատ ավելի արդյունավետ աշխատել: «Ժողովուրդը հիասթափված է ընդդիմությունից, որովհետև, բնական է, նա սպասում էր, որ ընդդիմությունը պետք է լուծի խնդիրը: Մյուս կողմից էլ՝ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն: Դա այնքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը»,- նշեց Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]