Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ապրիլի 1-ից կավելանա Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը

Ապրիլի 1-ից կավելանա Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը կավելանա. ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլ նաև տարածարջանային այլ օդանավակայաններից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ՌԴ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ դաշնային շտաբի հայտարարության մեջ:

«Ռուսաստանից ավիաչվերթների թիվը կավելանա դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս և Արաբական Միացյալ Էմիրություններ:     

Կավելանա թռիչքների քանակը դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, շաբաթական մեկ թռիչք ՝ փոխադարձ հիմունքներով Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից, բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, որոնց հետ կապված որոշումներն ընդունվել են ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ ՌԴ-ն ապրիլի 1-ից կվերականգնի կանոնավոր ուղևորափոխադրումները Գերմանիայի, Շրի-Լանկայի, Վենեսուելայի, Սիրիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]