Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ-իրանական մշակութային հարաբերությունները կամրապնդվեն համատեղ միջոցառումների անցկացմամբ

Հայ-իրանական մշակութային հարաբերությունները կամրապնդվեն համատեղ 
միջոցառումների անցկացմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական կինոհամագործակցության շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնում հանդիպում է կազմակերպվել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայինի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն  են ձեռք բերել համատեղ մշակել 2022 թվականին հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարության ծրագիրը և մարտին Երևանում, իսկ ապրիլին Իրանում կազմակերպել հայ-իրանական ֆիլմերի շաբաթ:

Քննարկվել է նաև Իրանում հայկական ֆիլմերի շաբաթի շրջանակում «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի ինստալյացիա ձևաչափով ցուցահանդեսի կազմակերպումը Թեհրանի «Ժամանակակից արվեստների թանգարանում»: Կողմերը, արժևորելով այս ծրագրի կարևորությունը, պայմանավորվել են 2022-ի մարտին կայանալիք հայ-իրանական կինոբարեկամության շաբաթը դարձնել ամենամյա:

Նախատեսվում է նաև հայրենիքի պաշտպանության համար մղված թեմատիկայով «Դեֆայե Մողադաս» խորագրով հայ-իրանական ֆիլմերի շաբաթ կազմակերպել սեպտեմբերին, իսկ իրանահայ ռեժիսոր, սցենարիստ, Իրանի կինոյի հիմնադիր Հովհաննես Օհանյանի 125-ամյակի առթիվ Երևանում համատեղ մշակութագիտական միջոցառում կանցկացվի:

Հանդիպմանն արժևորվել է համատեղ ֆիլմարտադրությանը զարկ տալու և միջփառատոնային համագործակցության զարգացմանը նպաստելու կարևորությունը: Ըստ կողմերի՝ թվարկված բոլոր ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հիմնել հայ-իրանական կինոհիմնադրամ:

Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են թվարկված բոլոր ծրագրերը ներառող համատեղ աշխատանքային քարտեզ կազմել:

Հանդիպման ավարտին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային հանդիպումը բավականին արդյունավետ են համարել, վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կիրականացվի արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մշակութային բարեկամության։

Նյութը տրամադրեց Արմինա Սարգսյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]