Հասարակական

Covid-19-ի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկարաձգվեց

1 րոպեի ընթերցում

Covid-19-ի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկարաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծնԱԺ նիստում ներկայացնելիս հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հիշեցրել էր, որքննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: Սակայն, պատերազմի հետևանքով, ինչպես նաև պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը: Եվ հանձնաժողովը կարողացել է իրականացնել իր լիազորությունները միայն վերջին երկու ամսվա ընթացքում:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 117 «կողմ», 1«դեմ», 1 «ձեռնպահ» ձայներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում