Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1882 թ. մարտի 24-ին ծնվել է Սիմոն Վրացյանը՝ հայ քաղաքական գործիչ, դաշնակցական ղեկավար։ Եղել է Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության եւ պետական գույքի, ինչպես նաեւ աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետը։

-1882 թ. մարտի 24-ին Բեռլինում գերմանացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլյոզ հարուցիչի հայտնաբերման մասին:

-Մարտի 24-ին նշվում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը:

-1603 թ. մարտի 24-ին մահացել է Եղիսաբեթ I-ը՝ Անգլիայի եւ Իռլանդիայի թագուհի, Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչը (ծնվ.՝ 1533 թ.)։

-1753 թ. մարտի 24-ին Ռուսական կայսրությունում վերացվեց մահապատիժը:

-1802 թ. մարտի 24-ին անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրեւիկը ստացավ շոգեքարշի առաջին արտոնագիրը:

-1898 թ. մարտի 24-ին վաճառվեց առաջին ամերիկյան ավտոմեքենան` «Ուինտոն» մոդելը (1000 ամերիկյան դոլար):

-1949 թ. մարտի 24-ին առաջին անգամ «Օսկարի» պատմության մեջ լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացավ ոչ ամերիկյան ֆիլմ՝ անգլիական «Համլետը»:

-1955 թ. մարտի 24-ին ԱՄՆ-ում տեղադրվեց առաջին ծովային նավթաշտարակը:

-1972 թ. մարտի 24-ին կայացավ «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

-1915 թ. մարտի 24-ին ծնվել է Վազգեն Ամիրբեկյանը՝ հայ արձակագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու։

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Վերածննդի դարաշրջանում Եվրոպայում բժիշկները եւ գիտնականները հանկարծ սենսացիոն «բացահայտում» արեցին՝ պանիրը վնասակար է առողջությանը։ Ընդ որում՝ այդ պնդումը պահպանվեց բավականին երկար։ Միայն 18-րդ հարյուրամյակում մարդկային օրգանիզմի համար պանրի վնասակարության մասին միֆը կոտրվեց:

-Ամբողջ աշխարհում արտադրվող պանրի տեսակների թիվը հաշվել հնարավոր չէ։ Օրինակ՝ Ֆրանսիայում դրանց թիվը մոտ 500 է, Իտալիայում՝ գրեթե նույնքան։ Մի անգամ նկարիչ Սալվադոր Դալին ասել է, որ եթե երկրում չի արտադրվում առնվազն 50 տեսակի պանիր եւ նույնքան տեսակի լավ գինի, ապա երկիրը հասել է իր վերջին:

-Պանրի շատ տեսակներում դրան բնորոշ են անցքեր։ Գիտնականները պարզել են այդ երեւույթի պատճառը. անցքերն առաջանում են ածխաթթվի պատճառով, որը կուտակվում է պանրի «միկրոդատարկություններում»։ Գազի քիմիական բաղադրությունից էլ կախված է անցքերի չափը, օրինակ, շվեյցարական «Էմմենտալ» պանրում անցքերի տրամագիծը կարող է հասնել մինչեւ 2 սմ-ի։ Մեկ շնչի հաշվով պանրի սպառման համաշխարհային առաջատարը Հունաստանն է: Միջին հաշվով՝ այս երկրի յուրաքանչյուր բնակիչ տարեկան սպառում է մոտ 27 կգ պանիր: Ֆրանսիան մի փոքր զիջում է՝ 24 կիլոգրամ:

-«Պանրի արքա» համարվում է իտալական հայտնի «Պարմեզանը»։ Դրա պատրաստման ժամկետը հասնում է մի քանի տարվա։ Դասական «Պարմեզան» պատրաստելու համար անհրաժեշտ է հետեւել մի շարք պահանջների։ Օրինակ՝ կովերը, որոնց կաթից պատրաստվում է պանիրը, պետք է ուտեն միայն բնական խոտեր եւ խոտաբույսեր։ Ցանկացած սննդային հավելումներն արգելված են։ Իտալական շատ բանկեր պատրաստ են վարկեր տրամադրել ֆերմերներին այս էլիտար պանրի գրավի դիմաց:

-Շվեդիայի հյուսիսում եզակի պանիր է պատրաստվում եղջերվի կաթից: Կենդանիները պահվում են հատուկ ֆերմայում: Հաշվի առնելով, որ մեկ եղջերվի ամենօրյա կաթնատվությունը չի գերազանցում երկու լիտրը, պանիրն արտադրվում է սահմանափակ քանակությամբ: Մեկ կիլոգրամի արժեքը հասնում է 1000 դոլարի, հիմնական հաճախորդները շքեղ ռեստորաններն են:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]