Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համայնքներում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

Համայնքներում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ին՝ դժվարին տարում իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդ դրամը հատկացվել է պետբյուջեից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2020-ի բարդ ժամանակաշրջանում կարողացել ենք իրականացնել 26 մլրդի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդը եղել է պետբյուջեից»,- ասաց Տերտերյանը:

Նա սա տպավորիչ համարեց նաև այն առումով, որ այդ սուբվենցիոն 576 ծրագրերի իրականացման համար 11 մլրդ դրամ էլ հատկացրել են համայնքներն իրենց բյուջեներից: Փոխնախարարի կարծիքով՝ սա փաստում է, որ համայնքը, տեղական ինքնակառավարումը նույնիսկ դժվարին պայմաններում լիաթոք աշխատող ինստիտուտ է:

Առաջին անգամ սուբվենցիոն ծրագրերին, բացի համայնքային մասնակցությունից, եղել է նաև մասնավոր մասնակցություն՝ շուրջ 700 մլն դրամի չափով:

Պետությունը 2020-ին 28 միավորված համայնքներում շուրջ 1.85 մլրդ դրամի դրամաշնորհի շրջանակում օժանդակության ծրագրեր է իրականացրել: Դրանք տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր են եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am