Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 390 քաղաքացի

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 
390 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով 2020-ին անվճար բուժօգնություն է ստացել 390 քաղաքացի, սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով՝ 2266 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի մի հատվածի ներկայացմանը:

«2020-ին գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիկ բուժման և մեխանիկական թրոմբոէկտոմիայի ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 390 քաղաքացի: Սա մեր կարևոր ծրագրերից է, որի ներդրումը սկսվեց 2018-ին, 2019-ին ծավալվեց»,-ասաց Ավանեսյանը:

Նրա վստահեցմամբ՝ այս ծրագրի շնորհիվ այդ 390 քաղաքացիները լիարժեք բուժում են ստացել, լիարժեք վերականգնվել են, փրկվել է ոչ միայն նրանց կյանքը, այլ նաև խուսափել են հաշմանդամության հետագա բարդություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]