Պատմության հետագծով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1906 թ. մարտի 16-ին ծնվել է Թամարա խանումը՝ հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր (մահ.՝ 1991 թ.)։
-1935 թ. մարտի 16-ին Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը` ֆաշիստական Գերմանիայի բանակը։
-1936 թ. մարտի 16-ին ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը՝ ամերիկահայ գյուտարար։
-1995 թ. մարտի 16-ին Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանագիր կնքեցին ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։
-2017 թ. մարտի 16-ին մահացել է «Հաց բերողը»։
-1521 թ. մարտի 16-ին պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասավ Ֆիլիպինների ափեր։
-1789 թ. մարտի 16-ին ծնվել է Գեորգ Օհմը՝ գերմանացի ֆիզիկոս, նրա պատվին է կոչվում էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը (մահ.՝ 1854 թ.):
-1859 թ. մարտի 16-ին ծնվել է Ալեքսանդր Պոպովը՝ ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը (մահ.՝ 1906 թ.)։
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Առաջին անգամ ձմերուկը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում՝ Կալահարի անապատում։
-Աշխարհում գոյություն ունեն ձմերուկի 500-ից ավելի տեսակներ, որոնց գույները բազմազան են։ Գոյություն ունեն սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն եւ այլ երանգներով ձմերուկներ։
-Ձմերուկն աշխարհում ամենաշատ ջուր պարունակող միրգն է։ Այն 92 տոկոսով բաղկացած է ջրից։
-Առաջին քառակուսի ձմերուկն աճեցվել է Ճապոնիայում։ Ճապոնացի ֆերմերներն այն տեղադրել են քառակուսի ապակե տարաների մեջ՝ այդպիսով ձմերուկին քառակուսի տեսք հաղորդելով։
-Ձմերուկը В6 վիտամինի հիանալի աղբյուր է համարվում, որը կենսական նշանակություն ունի ուղեղի նորմալ գործունեության համար:
Մ. Ա.