Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երանոսում հողին են հանձնել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինծառայողի աճյունը   

Երանոսում հողին են հանձնել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած 
զինծառայողի աճյունը

  

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 2021 թվականի մարտի 11-ին  հողին է հանձնվել Արցախյան վերջին  պատերազմում նահատակված Արսեն Արտակի Սոլկարյանի աճյունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, Արսեն Սոլկարյանի աճյունը հայտնաբերվել է վերջերս, մարտական գործողությունների տարածքից, ճանաչվել նույնականացման միջոցով եւ տեղափոխվել Երանոս գյուղ ու ամփոփվել տեղի գերեզմանոցում։ Երանոսցիները ցավով ու հպարտությամբ վերջին հրաժեշտն են տվել հայրենիքի հեևոս պաշտպան զինվորին։

«Արսենը մերօրյա հերոսներից է, ով դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց Հայոց բանակ։ Պատերազմի առաջին օրվանից նա Ջրականում մասնակցել է առաջնագծի թեժ մարտերին եւ անհավասար մարտերից մեկում հերոսաբար զոհվել։ ՀՀ նախագահի հրամանագրով Արսեն Արտակի Սոլկարյանը հետմահու պարգեւատրվել է  «Արիության համար» մեդալով։ Պատմության դաժան քառուղիներով անցած հայ ժողովուրդը չի ունեցել հերոս հայորդիների պակաս, որոնց անմահ սխրանքները, անձնազոհությունը, հայրենիքն ամեն ինչից վեր դասելը օրինակ են ծառայում մեզ, ոգեկոչում եւ տալիս են ուժ՝ լինել մեր հերոս նախնիների արժանի հետնորդները։ Երանոսն այս դաժան պատերազմում տվել է երկու զոհ, մեկ անհետ կորած եւ երեք վիրավոր։ Առաջին զոհը Վահագ Մարտիկի Մխեյանն էր, ում աճյունը հողին ենք հանձնել 2020 թվականի հոկտեմբերի 29-ին։ Դեռեւս անհետ կորած է համարվում ժամկետային զինծառայող Գեղամ Սեդրակի Գեւորգյանը»,- նշեց Երանոս համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am