Covid-19-ի քննիչ հանձնաժողովի նախագահը պետական մարմիններին կոչ արեց տրամադրել սպառիչ տեղեկատվություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը պետական կառույցներին կոչ արեց իրենց տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկատվություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խաչատրյանն ասաց հանձնաժողովի նիստի ընթացքում:
«Իմ ընդհանուր կոչը կլինի բոլոր պետական մարմիններին, որոնք ներկայացրել են տեղեկատվություն և ներկայացնելու են, որպեսզի հարցերին պատասխանեն հնարավորինս սպառիչ և ամբողջական»,- ասաց Խաչատրյանը:
Արկադի Խաչատրյանը նշեց, որ երբեմն պետական կառույցներն իրենց հարցումներին ի պատասխան միայն նշում են, որ իրականացրել են կառավարության և պարետատան կողմից սահմանված միջոցառումները: