Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան

Նիդերլադներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

«Ադրբեջանում պահվող բոլոր հայերը Նիդեռլանդների կողմից ճանաչվում են որպես պատերազմի գերիներ: Նիդերլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, և մենք մեր ջանքերը ներդրում ենք Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»,- ասաց Մխերմերսը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հույս հայտնեց, որ կգտնվի երկարաժամկետ լուծում ԼՂ հակամարտությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու պարտավորությունները: Նա հայտարարում է, թե Ադրբեջանը Հայաստանին հանձնել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ են «միայն հանցագործները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]