1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց». Զախարովա

Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի 
դիմաց». Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին հարցին:

«Կողմերի դիրքորոշումները գերիների հարցի մոտեցմանը տարբեր են: Մենք մշտապես խոսում ենք դրա մասին: Բավականին զգալի է այդ տվյալների տարբերությունը. թվերը, որոնք ներկայացնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, Բաքվից այլ տեղեկություն է ստացվում: Այսպիսի տարաձայնությունների պարագայում խորհուրդ ենք տալիս անմիջականորեն դիմել հայկական և ադրբեջանական կողմերին: Այսօրվա դրությամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, 79 մարդ է վերադարձվել՝ 63-ը հայկական կողմի ներկայացուցիչներ, 16-ն՝ ադրբեջանական»,- նշել է Զախարովան:

Նա ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում: «Մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ. «բոլորը՝ բոլորի դիմաց»: Կարծում ենք, որ տվյալ հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել ողբերգական էջերը հարաբերություններում և կենտրոնանալ դրական օրակարգի առաջխաղացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Այդ մասին քննարկումներ հունվարի 11-ին Մոսկվայում անցկացրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]